Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սեքսոլոգիա

Անպատասխան սեռական գրգռվածությունը

Անպատասխան սեռական գրգռվածությունը

Հաճախ մեզ հարցնում են` իսկ վնասակար չէ՞ արդյոք սեռական կյանքի բացակայությունը կնոջ կյանքում: Եվ հատկապես այս հարցն ուղղում են կանայք, ովքեր գտնվում են հասուն տարիքում և դեռ ամուսնացած չեն:

 

Ինչու՞ է տրվում այս հարցը. արդյոք այն պատճառով, որ այդ կանայք տանջվում են սեռական ցանկությունից, թե ուղղակի արգելված պտուղը քաղցր է թվում: Չէ՞ որ հասարակական անգիտակցականում նախքան ամուսնանալը սեռական հարաբերությունը համարվում է միայն տղամարդկանց տրված արտոնություն…

 

Իսկապես, եթե չամուսնացած, սեռահասուն տարիքի կինը վերապրում է սեռական մերձեցման ուժգին պահանջ ու չի բավարարում այն, ապա վնասակա՞ր է արդյոք այդ  պահանջի հետ մղումը ու սեքսուալ գրգռվածության դեմ.... պայքարելը: Այս հարցին պատասխանելու համար հարկ է որոշակի պատկերացում ունենալ կնոջ սեքսուալության ֆիզիոլոգիայի վերաբերյալ: Սեքսուալ առողջ կնոջը բնորոշ է սեռական գրգռմանն ի պատասխան   մարմնապես  արձագանքելը: Այդ արձագանքը դրսևորվում է սեռական օրգանների արյունալեցմամբ, որի հիմնական արտաքին նշանը հեշտոցի խոնավացումն է: Գոյություն ունի նաև սեքսուալ գրգռման ներքին սուբյեկտիվ վերապրում, որը նորմայում զուգուրդվում է մարմնական պատասխանի հետ: Սակայն սեռական գրգռման վերապրումը դեռևս չի նշանակում, որ կինը պատրաստակամ  է սեռական հարաբերություն ունենալ:  Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի կինը սեռական մերձեցման օգտին խոսող հիմնավոր մոտիվացիա ունենա:  Միայն եթե կողմ և դեմ մոտիվացիաների համադրումը խոսում է ի օգուտ առաջինի, սեռական մերձեցումը կայանում է:

 

Այժմ, պատկերացնենք, որ ի պատասխան սեքսուալ գրգիռի, կնոջ մոտ ի հայտ է եկել սեռական գրգռվածության ներքին վերապրում, սակայն սեռական հարաբերության օգտին խոսող «կողմերը» ծանրակշիռ չեն: Ի՞նչ է անում կինը:  Դե իհարկե, բռնանում է սեփական մարմնի վրա, դիմադրելով սեռական գրգռման բնականոն և միանգամայն առողջ դրսևորմանը: Իսկ ո՞րն է հետևանքը: Եթե այդպիսի “բռնությունը” հաճախակի և պարբերաբար կրկնվող իրողություն է, հետևանքը` նյարդային մեխանիզմներով սեռական գրգռման առողջ ռեֆլեքսի ապաարգելակումն է: Աստիճանաբար սեքսուալ գրգիռները դառնում են անտարբեր, կինը հանգիստ կարող է պահպանել լիակատար սեռական սառնություն անգամ ամենաիմաստուն սեռական գրգռման պարագայում: Այսպիսի ելքը կարող է դրամատիկ դեր խաղալ ապագայում, երբ պարզվում է, որ սիրելի ամուսնու հետ ցավոք, ոչինչ չի ստացվում:

 

Ուրեմն ի՞նչ: Ինչպե՞ս վարվել խելամտորեն, որպեսզի կոնֆլիկտ չունենալ բազմամյա ավանդության հետ և պահպանել առողջ սեքսուալությունը:  Պատասխանը շատ պարզ է` պատասխանատու լինել սեփական մարմնի նկատմամբ: Իսկ դա նշանակում է ճանաչել մարմինը և հաշվի նստել մարմնական դրսևորումների հետ, նախքան սեռական բնույթի որևէ գործողություն ձեռնարկելը` կշռադատել ու գիտակցել մարմնի վրա սեռական վարքի բոլոր հնարավոր հետևանքերը:

Հեղինակ. Նարինե Ներսիսյան
Սկզբնաղբյուր. sexology.am
Լուսանկարը. vk.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչո՞ւ են փռշտում սեքսի ժամանակ… urolog.am
Ինչո՞ւ են փռշտում սեքսի ժամանակ… urolog.am

- Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:

Տարիներ առաջ դիմեց մի տղամարդ` վերոնշյալ տարօրինակ գանգատով. պարտադիր փռշտոց...

Սեռական կյանք
Հաշմանդամություն և սեքս. urolog.am
Հաշմանդամություն և սեքս. urolog.am

Բոլոր հասարակությունների մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ սեռական հաճույք չեն ստանում։ Իրականում ինտիմ կյանքը կարող է հրաշալի լինել նաև անվասայլակով տեղաշարժվող...

Սեռական կյանք
Ներթափանցման ցավ. urolog.am
Ներթափանցման ցավ. urolog.am

Էսթրոգենի մակարդակի նվազման հետ (հատկապես դաշտանադադարային տարիքում) առաջանում են հեշտոցային չորություն, որն անհարմար պատճառ է ներթափանցման և սեռական հարաբերության շարունակության համար...

Սեռական կյանք
Սեռական զզվանք. urolog.am
Սեռական զզվանք. urolog.am

Սեքսուալությունը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով, շեղվել է ավանդական ընկալումից և հասել նույնիսկ վտանգավոր դրսևորումների։ Նախկինում արգելված սեռական վարքագիծը ավելի է ընդունում...

Սեռական կյանք
Մարիխուանա և սեռական հաճույք. urolog.am
Մարիխուանա և սեռական հաճույք. urolog.am

Վերջին գիտական ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մարիխուանայի (կանեփ, cannabis) օգտագործումը բարելավում է սեռական հարաբերությունները: Ներկայում կանեփի վերաբերյալ գրեթե բոլոր հետազոտություններն...

Սեռական կյանք
Գենոֆոբիա. urolog.am
Գենոֆոբիա. urolog.am

Գենոֆոբիան (Genophobia) սեռական հարաբերություն ունենալու վախն է։

Գենոֆոբիայի հետ կապված են նաև այլ ֆոբիաներ, ինչպիսին են...

Սեռական կյանք
Հնարավո՞ր է սեքսը տիեզերքում. urolog.am
Հնարավո՞ր է սեքսը տիեզերքում. urolog.am

Տիեզերական ուղևորությունները` օգուտներից զատ, ունեն նաև սոցիալական կողմեր: Այս խնդիրները կապված են անձնական հիգիենայի կամ սոցիալական մեկուսացվածության, ինչպես նաև սեռական կյանքի հետ։ Հետևաբար...

Սեռական կյանք
Ինչպե՞ս է սեքսն ազդում մարդու հաջողության վրա. urolog.am
Ինչպե՞ս է սեքսն ազդում մարդու հաջողության վրա. urolog.am

«Մտածիր և հարստացիր» անձնական զարգացման դասական գրքում Նապոլեոն Հիլն ասում է. «Սեռական ցանկությունը ամենաուժեղն է մարդկային ցանկություններից: Այս ցանկությունից դրդված` տղամարդիկ...

Սեռական կյանք
Սեռական գրավչություն. urolog.am
Սեռական գրավչություն. urolog.am

Սեռականությունը դա հակառակ սեռի նկատմամբ սեռական պահանջն է, իսկ սեռական գրավչությունն` այդ պահանջը բավարարելու միջոցը կամ ռազմավարությունն է։ Այդ «ռազմավարության» շնորհիվ մարդը...

Սեր, հարաբերություններ, ընտանիք
Սեքսը օգտակա՞ր է առողջության համար (Is sex good for health). urolog.am
Սեքսը օգտակա՞ր է առողջության համար (Is sex good for health). urolog.am

Սեռական հարաբերության և սրտի առողջության վերաբերյալ հաճախ տրվող հարցերից են...

Սեռական կյանք
Բոլոր տարիքները նվաճելի են. 50-ից հետո սեքսի 4 առանձնահատկությունը. urolog.am
Բոլոր տարիքները նվաճելի են. 50-ից հետո սեքսի 4 առանձնահատկությունը. urolog.am

Անշուշտ, երիտասարդ տարիքում հաճախ է հետաքրքրել, արդյո՞ք ձեր տատիկը և պապիկը սեքսով  զբաղվում են, կամ գուցե ստիպե՞լ եք նրանց` ամաչելուց քրքջալ: Զարմանալի չէ, քանի որ ծեր տարիքում հնարավոր է...

Սեռական կյանք
Սեքսուալ ակտիվությունը` տղամարդկանց մոտ. urolog.am
Սեքսուալ ակտիվությունը` տղամարդկանց մոտ. urolog.am

Շատերին է հետաքրքրում՝ ինչպես բարձրացնել սեռական ակտիվությունը տղամարդկանց մոտ, հնարավո՞ր է դա իրականացնել տնային պայմաններում: Սակայն ի սկզբանե հասկանանք, թե ինչով է այն պայմանավորված և...

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Սեքսը` շագանակագեղձի հեռացումից հետո
Սեքսը` շագանակագեղձի հեռացումից հետո

Շագանակագեղձի նյարդապահպան վիրահատական հեռացումից հետո պահպանվում են էրեկտիլ ֆունկցիայի համար պատասխանատու նյարդային խրձերը...

Ուրո-անդրոլոգիա
Սեքսը հղիության ժամանակ. կարելի է, թե` չի կարելի. morevmankan.am
Սեքսը հղիության ժամանակ. կարելի է, թե` չի կարելի. morevmankan.am

Եթե հղիությունն առանց բարդությունների է ընթանում, ապա ինտիմ հարաբերությունները շարունակելու որևէ խոչընդոտ չկա: Ավելին, ժամանակակից մանկաբարձ-գինեկոլոգները համարում են, որ հակացուցումների բացակայության...

Հղիություն, ծննդաբերություն
Անսեքս ամուսնություն ( Sexless marriage). urolog.am
Անսեքս ամուսնություն ( Sexless marriage). urolog.am

Գիտնականները հաստատում են, որ սեռական գոհունակությունն ունի շատ կարևոր դեր` զույգերի առողջ փոխհարաբերության համար։ Հետևաբար, զուգընկերոջ սեռական ցանկության անկումը կարող է վտանգել այդ հարաբերությանը...

Սեր, հարաբերություններ, ընտանիք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ